Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան    

10 սեպ 2021 14:31

Հայտնաբերվել է անձը, ով սոցցանցում առաջարկել էր 10 000 դոլարի դիմաց վնասել քաղաքապետարանի պաշտոնյային

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ:


Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:


Հանգամանքները պարզվում են:


Նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր