Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

11 սեպ 2021 15:35

Ցորենի ու հացահատիկի պակասորդ.Արցախում խորանում է պարենային ճգնաժամը

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում խորանում է պարենային ճգնաժամը: Այժմ արդեն ակնհայտ են խմելու ջրի հետ կապված խնդիրները, որոնց լուծումն իրենց վրա է վերցրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Այսօր հայտնի դարձավ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կենտրոնը 200 տոննա խմելու ջուր է հասցրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչներին: Այսպիսով, մինչդեռ Հայաստանի պսևդո-իշխանությունները խուսափում են արտասանել ՛՛Արցախ՛՛ տեղանունը, Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորի կարգավիճակը դե –ֆակտո ստանձնում է ռուսական կողմը:

Հաջորդ խնդիրը, որը լրջագույն ռիսկեր է ստեղծում Արցախի պարենային անվտանգության համար, ցորենի ու հացահատիկի պակասորդն է: Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց 95 հազ. հա մշակվող հողատարածք, ինչն ուղղակիորեն անդրադարձել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա: Հայաստանում ու Արցախում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է մոտ 550-600 հազ տոննա, որից 25-30%-ն արտադրվում էր հենց Արցախում: Ընդ որում ցորենի ու հացահատիկի արտադրությունը հիմնականում իրականացվում էր Քաշաթաղում, Հադրութում, Ասկերանում ու Մարտակերտում, մասամբ՝ Շուշիի հարևանությամբ գտնվող հողատարածքներում: Այսպիսով, 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց ցորենի ու հացահատիկի արտադրության մոտ 90%-ն ու այլևս ստիպված է լինելու ապահովել ներքին պահանջարկը ներկրման ճանապարհով:

Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված բարդ հաղորդակցային իրավիճակը՝ արցախցիների հացի խնդրի լուծումը կրկին իր վրա պետք է վերցնի ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Հակառակ դեպքում Արցախում տեսանելի ապագայում արդիական է դառնալու սովի խնդիրը՝ հարց, որն արդեն այսօր անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավունքի տիրույթ՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովի ու թերսնման վերացման համընդհանուր դեկլարացիայի, ՄԱԿ-ի սոցիալական առաջընթացի ու զարգացման դեկլարացիայի, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազգային պակտի ու այլ միջազգային փաստաթղթերի վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր