Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար          Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին       Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, չի բացառվում նաև ռազմակшն միջամտությունը    

14 սեպ 2021 16:39

Կանգ առ, մի արա, հակառակ դեպքում կկորցնես քո բոլոր հողերը Ղրիմից հետո. Թուրքերը ծաղրել են Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ պատերազմի մասին

Թուրքական լրատվական կայքերց մեկի ընթերցողները թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի հետ հավանական պատերազմի մասին հայտարարությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։


Մեկնաբանները Ուկրաինայի առաջնորդին համարել են խենթ:


Մեկ այլ ընթերցող էլ նշել է, որ նախկինում Զելենսկին կատակերգու է եղել, ուստի նման հայտարարություններից վախենալ պետք չէ:


Նաև ընթերցողները նախազգուշացրել են Ուկրաինայի նախագահին՝ արևելյան հարևանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:


«Կանգ առ, մի արա, հակառակ դեպքում կկորցնես քո բոլոր հողերը Ղրիմից հետո», - գրել է կայքի օգտատերերից մեկը:


Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի համար Ռուսաստանի հետ լայնածավալ բախման հավանականություն կա: Նրա խոսքով, երկու պետությունների միջև պատերազմը կլինի «Մոսկվայի ամենամեծ սխալը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր