Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

17 սեպ 2021 12:16

Հիմնավոր կասկած ունենք, որ նախապատրաստվում է հերթական հակայկական կապիտուլյացիայի ևս մի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն

Իշխանական քարոզչամեքենայի կողմից սանձազերծված արշավն ընդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, իբր նա ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյան կողմից՝ հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա և այնտեղ մի շարք կարևորագույն հանդիպումներ է ունեցելորոնք մեր երկրի շահերից են բխում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը և հավաելեց, որ այդ ամենն արվել է երկրում առաջացած օրակարգային հարցերից շեղելու համար.


«Երբ այդ ամենը նոր էր սկսվել, մեր մտքով միանգամից անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտություն մեղմելուն էր ուղղված: Հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցներ ներողության տեքստը պատրաստել կամ ինչ-որ մեկին հանձնարարի պատրաստել , երբ արդեն դատարանում պարտվի, իսկ երբ արդեն ֆեյքային բանակը և ֆեյսբուքյան ֆեյքից ավելի ֆեյք իբր քաղաքագետները միացան արշավին, ես ենթադրեցի, որ խոսքը գնում է մեր երկրի առջև ծառացած սոցիալական, անվտանգային, գերիների և մի շարք այլ խնդիրներից ուշադրություն շեղելու համար է իրականացվում այս արշավը»,-ասաց Մամիջանայնը:


Նրա խոսքով՝ իրենք հիմնավոր կասկած են ունեցել, որ նախապատրաստվում է հերթական հակայկական կապիտուլյացիայի ևս մի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն.


«Սրա մասին արդեն երեկոյան էքսկլուզիվ նյութ եղավ «Հրապարակ»-ում, որը վերաբերվում էր խաղաղության պայմանագրին»,-ասաց «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր