Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

21 սեպ 2021 10:00

Տեսանյութ.Ոստիկանները «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հորը.Մտեք ձեր սահմանը, ձեր տեղը. Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել վարչապետի այցը «Եռաբլուր»

Ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին: Մինչ այդ նա հանգիստ լրագրողների հեր զրուցում էր, պատմում էր, թե ինչպես է որդին 2020-ի նոյեմբերի 23-ին եւ 24-ին զանգել իրեն, ասել, թե որտեղ են թաքնվում: Իսկ արդեն նոյեմբերի 27-ին ադրբեջանցիները հանձնել են որդու եւ նրա ընկերների դիակները:


Նշենք, որ այս պահին «Եռաբլուրում են» բարձրաստիճան պաշտոնյաները:


Լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ եւ հարցեր ուղղել պաշտոնյաներին: Մեծ թվով կարմիրբեերետավորներ են հավաքված:
Ոստիկանները որեւէ պատասխան չտվեցին, թե ինչու թույլ չեն տալիս լրագրողներին առաջանալ:


«Ով ձեզ ասել է, թե որտեղ կանգնեք, իրենից էլ հարցրեք, թե ձեր հետագա գործունեությունն ինչպես եք ծավալելու: Առանց մեկնաբանությունների, մենք մեր ծառայությունն ենք անում: մեզ հարցեր մի տվեք»,-ասաց ոստիկաններից մեկը:


Լրագրողները նշեցին, որ իրենց հրավիրել են լուսաբանելու վարչապետի այցը «Եռաբլուր», չեն հրավիրել լուսաբանելու մինչեւ աստիճաններ. «Կարո՞ղ եք հիմք ցույց տալ, որ թույլ չեք տալիս: Կամ նշեք, թե ո՞վ է ձեզ հանձնարարել թույլ չտալ»,-ասացին լրագրողները:


Քիչ անց լրագրողներին մոտեցավ քաղաքացիական համազգեստով անվտանգության աշխատակիցներց մեկը եւ ասաց. «Պետական մակարդակով անցկացվում է միջոցառում: Մենք ոչ մեկին չենք խանգարում: Խնդրում եմ՝ մտեք ձեր սահմանը, ձեր տեղը, ձեզ համար նախատեսված վայրը»:


Դրանից հետո եկան կարմիրբերետավորները, շարքով կանգնեցին եւ փակեցին լրագրողների դիմացը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր