Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

21 սեպ 2021 11:18

Տեսանյութ.Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու .Վարչապետը լուռ նայեց քաղաքացու կողմը եւ առանց որեւէ բառ ասելու շարժվեց առաջ

Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար, մեր անկախությունը ծախելու համար: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հեռվից դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բացականչեց մի քաղաքացի:

Վարչապետը լուռ նայեց քաղաքացու կողմը եւ առանց որեւէ բառ ասելու շարժվեց առաջ:

Կարմիր բերետավորներից մի քանիսը վազելով մոտեցան քաղաքացուն եւ բերման ենթարկեցին:

Նշենք, որ այսօր առավոտյան «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Լրագրողներին թույլ չտվեցին մտենալ եւ լուսաբանել վարչապետի եւ մյուս պաշտոնյաների այցը: Փոխարենը ոստիկանները բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մի քանիսին, մասնավորապես, կրտսեր սերժանտ Լեւոն գալստյանի հորը, որը լրագրողներին պատմում էր, թե ինչպես է նոյեմբերի 23-ին եւ 24-ին որդին Հադրութի անտառներից զանգել իրեն, ասել, թե որտեղ են, իսկ արդեն նոյեմբերի 27-ին րդու դիակը ադրբեջանցիները հանձնել են հայերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր