Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել          Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը       Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ    

22 սեպ 2021 11:31

Իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը ադրբեջանցուն՝մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել,առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։

Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»։

Ի դեպ, իրանցի պատգամավորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր