Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

22 սեպ 2021 16:40

Ոստիկանությունում հարցրեցին. հայհոյանքս ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին,ինչից հետո, Արթուր Դանիելյանին, րոպեներ առաջ բաց թողեցին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել։ Այս մասին  ասաց միաբանության անդամ Կոնստանտին Տեր– Նակալյանը։


Տեր– Նակալյանի խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավարին բերման են ենթարկել սեպտմեմբերի 7–ին  արված մի գրառման համար, որում նա հայհոյանք է գրել։ Տեր– Նակալյանը ենթադրում է, որ ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին։



«Հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե  ում նկատի ունի, Արթուրն ասել է՝ Ալեն Դելոնին եւ նրան բաց են թողել»,– ասաց Կոնստանտին Տեր– Նակալյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր