Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

30 սեպ 2021 15:25

2022 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ

«2022 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ»,-2022թ բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Վստահեցնելով որ Հայաստանում ներկայում տենդերները համեմատաբար թափանցիկ են իրականացվում՝ Փաշինյանը կարևորեց  բյուջեի ծրագրերով մանկապարտեզների և դպրոցների հիմնանորոգումը,  «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը:

Նա հայտարարեց, որ կառավարությունը պետք է արդյուանվետ աշխատի, որպեսզի կարողանա հաղթահարել ջրամբարաշինության բարձև նշաձողը:

Փաշինյանը  հայտնեց, որ նախարարություններն այսօրվանից արդեն պետք է սկսեն 2022-ի բյուջեով նախատեսված 350 մլրդ դրամի կապիտալ շինարարությունների տենդերների նախապատրաստումը, որպեսզի կարողանան հասցնել ծարագրավորած ցուցանիշի ապահովմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր