Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն          Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են       Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություւները Ռուսաստանի հետ, և դա պետք է ուղիղ ընդունել    

02 հոկ 2021 15:32

Հայաստանը եթե փոխանցի մեզ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որ եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, ապա Բաքուն «ադեկվատ պատասխանի»։

«Մեր պահանջն այն է, որ Հայաստանը փոխանցի մեզ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, որոնց վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ  կոնկրետ այդ ականները տեղադրված են։ Նրանք ունենք նման քարտեզներ։ Եթե նրանք դա անեն, եթե բարի կամք դրսևորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Ալիևը իտալական EFE տված հարցազրույցում։

Նա նշել է, որ խոսքը Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղադրված հարյուր հազարավոր ականների մասին է:

Ալիևն ասել է, այն պատճառով, որ Հայաստանն իրենց չի փոխանցել այդ քարտեզները, պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում զոհվել կամ ծանր վնասվածք են ստացել 150 ադրբեջանցի զինվոր կամ քաղաքացիական անձ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր