ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 հոկ 2021 14:48

Տեսանյութ.եղե՞լ է արդյոք 5 միլիարդի գործարք, թե՞ ոչ,այն, ինչի համար որ առաջարկվում էր այդ գումարը, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է

Այն, ինչի համար որ առաջարկվում էր 5 մլրդ դոլար, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այստեղից հետեւում է հարց. եղե՞լ է արդյոք 5 միլիարդի գործարք, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։


Նա նշեց, որ 5 մլրդ դոլարի առաջարկ եղել է դեռեւս 2011թ.։




«Բաքվի դիրքորոշումը հետեւյալն էր. հարցն այս կամ այն կերպ պետք է լուծվի, ուստի պատերազմից խուսափելու համար տանք ձեզ փող, որոնք նախատեսում ենք ծախսել պատերազմի վրա, իսկ դուք դրանց հետ արեք այն, ինչ ուզում եք։ Լուկաշենկոն (Բելառուսի նախագահը՝ խմբ.) ասում էր, որ առաջարկվել է, այսինքն՝ առաջարկը եղել է խոսակցությունից առաջ (Սերժ Սարգսյանի հետ՝ խմբ.)։ Իշխանափոխությունից հետո 2018թ. ստեղծված օպերատիվ կապի շրջանակում նորից առաջարկություն արվեց, գրավոր։ Չգիտենք՝ Փաշինյանի կողմից համաձայնություն եղե՞լ է, թե ՞ոչ։ Բայց պատասխանը նույնպես պետք է լիներ գրավոր»,- ավելացրեց պատգամավորը։


Նա հիշեցրեց, որ ներկայացվել է առնվազն 5 տեղեկացում պետական դավաճանության մասին։


 «Իրավապահ մարմինները հրաժարվում են հետաքննել պատերազմի հանգամանքները։ Իշխանությունները ձգտում են հարցը տեղափոխել քաղաքական հարթություն»,- ամփոփեց Ղազինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր