Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

07 հոկ 2021 14:17

Ոչ ոք չպե՛տք է ենթարկվի պատվաստանյութ ստանալու ճնշումներին. ԵԽԽՎ նոր բանաձևը

Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽԽՎ նոր բանաձևը կորոնավիրուսային պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումների մասին:


ԵԽԽՎ բանաձև 2361 (2021)


«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր. Էթիկական, իրավական և գործնական նկատառումներ:


Այսպիսով՝ Վեհաժողովը կոչ է անում անդամ-երկրներին և Եվրոպական միությանը՝


7.3 հաշվի առնելով պատվաստվողների մեծ քանակ ապահովելու հանգամանքը՝


7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի ենթարկվում պատվաստանյութ ստանալու՝ քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների, եթե դա չի ցանկանում անել.


7.3.2 ապահովել, որ ոչ ոք խտրական վերաբերմունքի չարժանանա՝ առողջության հնարավոր ռիսկերի կամ պատվաստում չցանկանալու նկատառումներից ելնելով չպատվաստված լինելու պատճառով»,- ասված է ԵԽԽՎ բանաձևում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր