Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 հոկ 2021 10:56

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։

Զրույցներ տարբեր հատվածներում ծառայություն կրող սահմանապահների հետ, դիտարկումներ ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված և շինհրապարակի վերածված Քարահունջ-Որոտան հատվածում։

Ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում և՛ ռազմական, և՛ քաղաքացիական բնույթի շինությունների կառուցման, տեղակայման ուղղությամբ։

Եղանակային պայմանները մեծ թվով միջոցառումներ իրականացնելու և ուսումնասիրելու հնարավորություն չեն տալիս, սակայն դրանք մյուս կողմից ի ցույց են դնում մառախուղի, ձյան կամ այլ իրավիճակներում առաջացող խնդիրները։

Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուժելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ բնականաբար լուծելու։

Ճանապարհի տարբեր հատվածներում, նախորդ ամսվա համեմատ, մեծ ծավալի  աշխատանք էր իրականացված, որ հետագայում վերակառուցումների և նոր արդիականացումների անհրաժեշտություն է ունենալու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր