Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

08 հոկ 2021 13:18

Թուրքիան, որպես միջնորդ, մեղադրվում է անչափահաս սիրիացի երեխաներին հավաքագրելու և գումարի դիմաց պատերազմելու համար

Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։

Այս մասին նշվել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննված են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խատումները։

Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են նաև անչափահաս (մանկահասակ) զինվորներ, որոնց Լիբիա տեղափոխելու և պատերազմին մասնակից դարձնելու գործում դերակատարում է ունեցել Թուրքիան։

«Ըստ 2019թ․ վերջից ձեռք բերված փաստերի՝ Թուրքիան միջնորդ է եղել, որ արտաքուստ ակնհայտորեն 15-18 տարեկան սիրիացի երեխաները հավաքագրվեն և Ազգային համաձայնության կառավարության համար գումարի դիմաց պատերազմեն Լիբիայի ազգային բանակի դեմ»,-շեշտվել է զեկույցում։

BBC թուրքերեն ծառայությունը հայտնում է, որ զեկույցը մեկնաբանելիս Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են մեղադրական պնդումները՝ դրանք բնորոշելով անհիմն։

Նշենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպը ևս Թուրքիային ներառել էր անչափահաս զինվորների օգտագործման մեջ ներգրավված երկրների ցանկում։

Աղբյուր`    bianet.org

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր