1994-ին հայերի մոտ էր նման իրավիճակ, երբ ասում էին ՝ հաղթել են,ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, հիմա հակառակն է. Ադրբեջանցի քաղաքագետ

Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը նախկինի պես Ադրբեջանի հսկողության տակ չէ, ինչը նշանակում է, որ կլինեն բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
«Ամենակարևորը՝ այն, ինչ թույլ չտվեց Հեյդար Ալիևը, ով ամեն ինչ արեց, որպեսզի ռուսական զորք չլինեն շրջանում, հիմա 25 տարի անց Իլհամ Աիևը թողեց՝ թեկուզ խաղաղապահների կարգավիճակով, թեկուզ 5 տարով։
Ղարաբաղյան հակամարությունը լուծված չէ»,- ասաց ադրբեջանցի քաղաքագետը։