Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

09 հոկ 2021 12:08

Պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու վերաբերյալ պայմանագրերում կեղծ տվյալներ են ներառվել. պատճառվել է 1.195.200 դամի վնաս

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. հունվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրատնում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող շուրջ 1.195.200 դրամ գումարի գույքային վնաս: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։ 


Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր