Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

09 հոկ 2021 13:48

Տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն ամենաակտիվն են Ադրբեջանում.նրանք լրտեսում են Իրանի սահմանների զգայուն հատվածներում

Իրանի սահմանային ծառայության ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին նշել է, որ Իսրայելը ներկա է Ադրբեջանի սահմաններին, սակայն ստույգ տեղեկություններ չկան նրանց բազաների քանակի վերաբերյալ. հայտնում է Mehr News-ը:

«Իսրայելցիները լրտեսում են Իրանի սահմանների զգայուն հատվածներում, բայց մենք լիովին վերահսկում ենք նրանց գործողությունները: Նրանք տեղյակ են Իրանի զսպող ուժի մասին, ուստի միակ բանը, որ նրանք կարող են անել` տարածաշրջանի երկրներին հրահրելն ու իրանական բեռնատարների տեղաշարժին խոչընդոտելն է: Տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն ամենաակտիվն են Ադրբեջանում»,- ասել է Գոդարզին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր