15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

09 հոկ 2021 15:18

Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա տղամարդ է զոհվել

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնեց  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:


«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:

Ըստ Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանի՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ: Սպանված քաղաքացին արտը վարելիս է եղել:


«Հողն էր վարում՝ գարի ցանելու համար: Ռուսը կողքը նստած՝ սպանել են: Կրակել են մեր հողերի ուղղությամբ: Սահմանից մինչև այդ հատված հեռավորությունը 1-2 կիլոմետր է մոտավորապես»,-ասաց նա՝ նշելով, թե ռուս խաղաղապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ այդ տարածքում են եղել:


«Խաղաղապահներից մեկը նստած է եղել տրակտորում: 5-6 հոգի տարածքում են եղել»,-ասաց Գյուրջյանը՝ նշելով, թե այս պահին Ոստիկանությունն աշխատում է տարածքում, այլ մանրամասների չեն տիրապետում:


Գյուրջյանի խոսքով՝ Մարտակերտում ընդհանուր վիճակը հանգիստ է եղել:



Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր