Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 հոկ 2021 11:02

Տեսանյութ.Մինչեւ դեպքը ադրբեջանցիները զգուշացրել են, որ կկրակեն.Խաղաղապահներից մեկը նստած է եղել տրակտորի խցիկում

Մարտակերտում  տեղի ունեցած դեպքի ժամանակ ներկա են եղել ռուս խաղաղապահները, խաղաղապահներից մեկը նույնիսկ տրակտորի խցիկում է նստած եղել: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը:

«Մինչեւ դեպքի տեղի ունենալը ադրբեջանցիները զգուշացրել են, որ կկրակեն, որ այդտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չանեն: Արամը ասել է խաղաղապահներին, որ իրեն ուղեկցեն, ու խաղաղապահների հետ է գնացել, նույնիսկ մեկն էլ նստած է եղել տրակտորի խցիկում, ու հենց այդ ժամանակ էլ կրակել են»,-ապատմեց քաղաքապետը` հավելելով որ խաղաղապահների ներկայությամբ են ադրբեջանցիները սադրանքների դիմում:

Մահացած 55-ամյա Արամ Տեփնանցը ամուսնացած չի եղել, տրակտորիստ է եղել:

Քաղաքապետը վստահեցրեց, որ մարտակերտում վախի մթնոլոտ այս պահին չկա, քաղաքացիներն իրենց առօրյա գործերով են զբաղված:

Գյուրջյանը նշեց, որ Մարտակերտում այս պահին մոտ 4000 բնակիչ կա, մեծամասնությունը անասնագործությամբ եւ հողագործությամբ են զբաղվում:

Հիշեցնենք, որ երեկ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը, հարուցվել է քրեական գործ: Պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինուժի կրակոցից խաղաղ բանկիչ է զոհվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր