Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 հոկ 2021 10:46

Ռուսաստանը ձեռք է բերել ավելի մեծ լծակներ, սակայն այդ լծակները ռիսկային են ռուս -ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համար

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները Հարավային Կովկասի ամենաբարդ և դժվար ընկալելի հարաբերություններից են, գտնում է վերլուծաբան Լորենս Բրոյերսը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական հետպատերազմյան հարաբերություններին: Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը ռուսական ռազմական ներկայության բացակայությունը հետխորհրդային շրջանում որակում էր որպես մեծ ձեռքբերում, սակայն իրադրությունը փոխվեց անցած տարվա պատերազմից հետո: Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»։


«Այսօր գոյություն ունի կարծիք, որ Ռուսաստանը միակ հաղթողն է ղարաբաղյան պատերազմում, և կարճաժամկետում դա կարող է լինել ճիշտ: Այսօր Ռուսաստանը ձեռք է բերել ավելի մեծ լծակներ, սակայն այդ լծակները ռիսկային են ռուս -ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համար»,- գտնում է Բրոյերսը:




Նրա կարծիքով՝ Բաքուն իր դժգոհությունն է արտահայտել՝ կապված խաղաղապահ առաքելության կիրառած տերմինաբանության, ԼՂ բնակչության հետ խաղաղապահների փոխգործակցության պատճառով: Ադրբեջանում նաև մտահոգված են, որ ժամանակի ընթացքում ԼՂ-ի նկատմամբ ռուսական պրոտեկտորատն ավելի ու ավելի կնմանվի Հարավային Օսիային: Նա ռուս-ադրբեջանական հարաբերություններում առանձնացնում է խաղաղապահ ուժերի հարցը որպես հարաբերությունները գրգռող հիմնական գործոն:


«Սա կարևոր խնդիր է, հատկապես Բաքվի համար, թե ինչպիսի հանգուցալուծումներ կան խաղաղապահ առաքելության հարցում: Այն խոչընդոտում է մանդատի սահմանման գործընթացը: Եվ դա է լինելու առանցքային խնդիրը, որը ժամանակի ընթացքում էլ ավելի շատ կխորանա»,- ասում է Բրոյերսը:


Բրոյերսը չի բացառում, որ Բաքվում առկա է համոզմունք, որ ռուս-ադրբեջանական կապերը, ինչպես նաև անձնական մակարդակում երկու երկրների նախագահների լավ հարաբերությունները կօգնեն համաձայնության հասնել Մոսկվայի հետ: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ կփնտրեն հարցերի և հնարավոր փոխզիջումների ավելի լայն շրջանակ, որը կներառի նաև ԼՂ անվտանգության հետ կապված հարցեր, գտնում է Բրոյերսը:


Իր հերթին, «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջեֆրի Գեդմինի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն անցած տարվա զարգացումների, այլ նաև ավելի լայն համատեքստում:


«Ռուսաստանը ձգտում է հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր հատվածում վերականգնել, եթե ոչ վերահսկողությունը, ապա առնվազն ազդեցությունը՝ համոզվելու համար, որ հետխորհրդային որևէ տարածք, երկիր կամ տարածաշրջան չի շարժվում դեպի արևմուտք, այլ մնում է ազդեցության այն տիրույթում, որը կոչվում է Ռուսաստան»,- ասում է Գեդմինը:


Գեդմինը շեշտում է՝ հետխորհդային երկրների հետ կապված հարցերում գերիշխող են հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքականությունը և Ռուսաստան-Արևմուտք հակասությունները: Ըստ նրա՝ այսօր նախագահ Պուտինի ղեկավարած Ռուսաստանը փորձում է վերադարձնել կորսված իր աշխարհաքաղաքական դիրքերը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր