Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

13 հոկ 2021 11:32

Մոտենում ենք վառվող կարմիր գոտուն.Վարակը շատ արագ տեմպերով տարածվում է,բավականին ծանր են դեպքերը

Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է։ Վերջին 14 օրվա վերլուծության տվյալները փաստում են, որ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարաակիչ ու ոչ վարակիր հիվանդությունների համաճարակաբանության վարաչության պետ Ռոմելլա Աբովյանը։


Վերջինս նշեց, որ վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է։


«Մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ ունենք։ Ըստ եվրոմիության չափանիշների՝ մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն։ Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա կհայտնվենք վառվող կարմիր գոտում»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։


Հիվանդացության դեպքերը բարձր են բոլոր մարզերում։ Հիվանդությունը երիտասարդացել է և հիմնականում ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկանները։


«Դեպքեր ունենք նաև երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք և այս պահին բուժում են ստանում։ Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահաճակալային ֆոնդը սպառված է ևա բավականին ծանր են դեպքերը»,-նշեց Ռոմելլա Աբովյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր