Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

13 հոկ 2021 12:26

Չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչև 60 հազար դրամ հավելավճար կստանան

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Պաշտպանության նախարարությունը ցանկանում է բարձրացնել այն զինծառայողների աշխատավարձը, որոնք նոր՝ պետարազմից հետո ձևավորված ու դեռևս չկահավորված բնագծերում մարտական հերթապահություն կիրականացնեն: Նախագիծը e-draft համակարգում արդեն իսկ շրջանառվել է: Ըստ առաջարկվող փաթեթի՝ օրական 12 ժամից պակաս հերթապահությունը չի հաշվարկվի: Հավելավճարը չի տարածվի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների և կրտսեր սպայական անձնակազմի վրա:


Թե կոնկրետ որ մարտական դիրքերում ու գոտիներում ծառայություն իրականացնելու համար զինվորականները հավելյալ աշխատավարձ կստանան,  հաստատելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացրած լիազոր մարմինը:


44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի պետական սահմանը երկարել է մոտ 200 կմ-ով: Նոր ձևավորված բնագծերի մեծ մասը, ցավոք, մինչ օրս կահավորված չէ: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել:


Չկահավորված բնագծերի ու դիտակետերի համար արդարացում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր գտել՝ ասելով, թե ձմեռ էր, ձյուն էր,  կահավորել չեն հասցրել: «


Ձմեռն ու ձյունը ոչ թե հիմնավոր պատճառ, այլ սոսկ պատրվակ է չարածներն արդարացնելու համար»,- հակադարձելով Գրիգորյանի պնդումներին՝ ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նրա համար անընդունելի է, որ պատկան մարմինների համար անվտանգության երաշխիքը գումարն է: Ավելին, անտրամաբանական է նախագծի այն կետը, ըստ որի՝ զինծառայողները զրկվելու են հավելավճարից, եթե չկահավորված բնագծում նվազագույն կահավորում հայտնվի: Հովսեփյանը մտավախություն ունի, որ նվագազգույն կահավորումը, ըստ Պաշտպանության նախարարության, կարող է, օրինակ, մեկ վրանը կամ անձրևանոցը լինել:


Չկահավորված բնագծերի մասով ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:


Նշենք, որ եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչև 60 հազար դրամ հավելավճար կստանան»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր