Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 հոկ 2021 10:30

Դժգոհության մեծ ալիք է հասունանում զինվորականների շրջանում.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը: Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլ յացիոն պարտության իրական պատճառները։

Այդ իսկ պատճառով ամեն կերպ ցանկանում են իրենց իշխանության օրոք շինծու գործեր սարքել, բոցաշունչ «մեղադրական» հայտարարություններ անել, մեղքը բարդել մասնավորաբար բանակի ղեկավարության, սպայակազմի և նախկին իշխանությունների վրա։ Մասնավորաբար, իշխանությունների պլանների մեջ է մտնում թե՛ 2016 թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը ներկայացնել որպես նախորդ իշխանությունների ձախողում, թե՛ 44-օրյա պատերազմի փաշինյանական խայտառակ կապիտուլ յացիայի մեղավոր ճանաչել նույն «նախկիններին»։

Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, որքան էլ իրավապահ մարմինները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ, առայժմ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Ավելին, մեր տեղեկություններով, զինվորականների շրջանում այդ ամենի դեմ հասունանում է դժգոհության մեծ ալիք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր