Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

15 հոկ 2021 14:48

Դժվար է պատկերացնել այդ աշխատանքը մշտական կրակոցների պայմաններում, մենք պատրաստ ենք սկսել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները

Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ նշել է, որ այս հարցում շատ կարեւոր է այն մթնոլորտը, որում ընթանալու է այդ գործընթացը: «Դժվար է պատկերացնել այդ աշխատանքը մշտական կրակոցների պայմաններում գտնվող տարածքում։ Մասնավորապես, խոսքը Սոթք-Խոզնավարի մասին է»,-ընդգծել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է իր առաջարկի մասին, այն է՝ զորքերի հայելային դուրսբերում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանագիծը՝ իրավական տեսանկյունից ֆիքսված եւ հիմնավորված ԽՍՀՄ քարտեզների վրա։ «Եվ հետո այնտեղ ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ կտեղակայվեն»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ այդ սխեման աջակցվում է ՌԴ-ի կողմից,  եւ Երեւանը սպասում է այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր