Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով          Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր.առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է գլոբալ բարձր ջերմաստիճան       Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը    

17 հոկ 2021 22:51

Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. առաջատար է «Բալասանյան» դաշինքը

Նախնական տվյալներով Գյումրու 82 տեղամասից 29-ից ստացված տվյալների համաձայն, ՏԻՄ ընտրություններում հաղթում է «Բալասանյան» դաշինքը 34,35% ձայներով:

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 30,81% ձայներով:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հոսանքազրկումներ են տեղի ունեցել Գյումրու 31/31, 31/43 ընտրատեղամասերում: 

Հիշեցնենք, այսօր Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ամենացածր մասնակցությունը:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր