Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

18 հոկ 2021 15:16

Տեսանյութ.Ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ԶՈՒ ամրաշինական աշխատանքների մասին տեղեկություն տրամադրի․ տնակը, կացարանը պաշտպանական համակարգի մեկ հարյուրերոդական մասն է

«Իսկ ո՞վ է Գեղարքունիքի մարզպետը, որ ԶՈՒ ամրաշինական աշխատանքների հետ կապված՝ կարողանա տեղեկություն տրամադրել, որը կբավարարի կամ դրա հիման վրա ես կկառուցեմ իմ գնահատականները։ Դրա հասցեատերը ՊՆ է, ԶՈՒ ԳՇ-ն, քաղաքական ղեկավարությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այն հայտարարության առնչությամբ, որ Գեղարքունիքի սահմանային հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, ամրաշինական աշխատանքներ չեն կատարում, իսկ մեր դիրքերում տնակներ են տեղադրվում, որպեսզի հայ զինվորներն ունենան նորմալ կացարաններ։ 
«Առաջնագծում պաշտպանական համակարգի վերակառուցումը կամ կառուցումը չի ենթադրում, օրինակ, միայն վրանների փոխարինում մեկ այլ բնույթի շինությամբ։ Այսինքն, դա դեռ չի նշանակում, որ մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք կատարել, որը կարող է ինչ-որ ձևով բավարար լինել։ Նույնիսկ պաշտոնական աղբյուրներից ստացվող տարբեր տեսանյութերում, որտեղ, բնական է, կադրերը տարբեր սահմանափակումներով են արվում, նույնիսկ այդ կադրերը վերլուծության ենթարկելիս տեսնում եմ, որ կան մեծ թվով խնդիրներ։ Դիրքերում, որտեղ այսօր բավականին մեծ նվիրվածությամբ ծառայություն են իրականացնում մեր զինծառայողները, դա անում են բավականին բարդ ու ծանր պայմաններում։ Պետությունը պետք է կանգնի այդ մարդկանց մեջքի հետևում, պետք է ապահովի այդ մարդկանց անվտանգությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սոցիալ-կենցաղայինից սկսած,մարտունակության համապատասխան մակարդակի ձեռքբերմամբ վերջացրած, ապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով՝ տնակը, կացարանը, պաշտպանական համակարգի դետալներից մեկն է միայն, դրա մեկ հարյուրերոդական մասը։


«Այն մարդիկ, որոնք տնակը դիտարկում են որպես պաշտպանական համակարգում անհրաժեշտ աշխատանքների իրականացում կամ ամբողջացում, կամ մոլորեցնում են մեր հասարակությանը, կամ ուղղակի չեն տիրապետում իրավիճակին», - ընդգծեց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր