Քիչ մը փող ուղարկեք.Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում եղել են կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա.«Փաստ»

Թերթի մոսկով յան աղբյուրի տեղեկություններով, Փաշինյանը Մոսկվայում մասնավորաբար հանդիպել է մոսկվայաբնակ հայ գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ և փորձել է նրանց ամեն կերպ համոզել, որ այս փուլում ակտիվանան, քանի որ շատ կարևոր անցումային շրջան է, և Հայաստանը լուրջ ներդրումների և հավել յալ ֆինանսական հոսքերի կարիք ունի։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանն առանձնապես մեծ հաջողության չի հասել, որովհետև նրա նկատմամբ վստահություն չկա, սակայն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, և առաջիկայում վերջիններս իրենց «էմիսարներին» կգործուղեն Երևան՝ տեղում իրավիճակն ավելի պարզ հասկանալու նպատակով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում