Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

20 հոկ 2021 11:16

Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը

Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը, հայտնում է Verge պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Facebook»-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը, որպեսզի այն արտացոլի նրա ուղղվածությունը «մետատիեզերքի» կառուցմանը»,-ասվում է կայքում հրապարակաված հաղորդագրության մեջ։
Սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է ընկերության վերանվանումը քննարկել Facebook Connect ամենամյա համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, սակայն փոփոխությունների մասին կարող են ավելի վաղ հայտարարել։
Պորտալի տվյալներով՝ ռեբրենդինգի արդյունքում Facebook հավելվածը կդառնա գլխավոր ընկերության վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ հավելվածներից մեկը։
Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, անգամ ղեկավար կազմի ոչ բոլոր անդամները գիտեն այն։ Ենթադրվում է, որ այն կարող է ինչ-որ կերպ կապված լինել Horizon-ի՝ Facebook-ի ներկայացրած վիրտուալ գրասենյակի հետ։
«Մետատիեզերքը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, մեծ հնարավորություններ կընձեռի ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց, նրանց, ովքեր ուզում են ապրել և աշխատել քաղաքի կենտրոնից հեռու, ինչպես նաև այն տարածքներում ապրող մարդկանց, որտեղ սահմանափակ է կրթության կամ վերականգնման օբյեկտների հասանելիությունը։
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թ․-ին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Շտաբ-բնակարանը տեղակայված է Մենլո-Պարկում (Կալիֆորնիա)։ Facebook-ին են պատկանում նաև Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։
Ցուկերբերգը երրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ ամերիկացիների ցուցակում, սեպտեմբերի սկզբին նրա կարողությունը գնահատվում էր 134,5 միլիարդ դոլար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր