Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար          Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են       Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը փոխանցել Կիեւին    

20 հոկ 2021 13:38

Իրանը նախազգուշացրել է Իսրայելին՝ վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, զերծ մնալ որևէ սխալ քայլ կատարելուց և հնարավոր ռազմական արկածախնդրությունից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին նախազգուշացրել է Իսրայելին՝ զերծ մնալ ընդդեմ Իրանի որևէ սխալ քայլ կատարելուց և հնարավոր ռազմական արկածախնդրությունից՝ ներառյալ միջուկային ծրագիրը:


Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ուղղված նամակում իրանցի պաշտոնյան նշել է. «Ես գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմի հերթական սպառնալիքի մասին: Անցած ամիսների ընթացքում նման սադրիչ և արկածախնդիր սպառնալիքների թիվն ու ինտենսիվությունը հետևողականորեն աճել են և հասել են տագնապալի մակարդակի»:


Աղբյուրի հաղորդմամբ՝ նման սպառնալիքներից վերջինն արվել է «սիոնիստական ռեժիմի» պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի պետի շուրթերից, որը վերջերս հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ օպերատիվ ծրագրերը կշարունակեն զարգանալ և կատարելագործվել, Իրանի կարողությունների ոչնչացման գործողությունները ևս կշարունակվեն՝ տարբեր ոլորտներում և ցանկացած պահի»:


Իրանական Mehr-ը գրում է՝ այն փաստը, որ իսրայելական ռեժիմը խոստովանել է, որ կշարունակի «ոչնչացնել իրանական կարողությունները», առանց կասկածի ապացուցում է, որ նա պատասխանատու է եղել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ ահաբեկչությունների համար:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը միևնույն ժամանակ հայտարարել է՝ «Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ ինքնապաշտպանվելու և վճռական պատասխան տալու Իսրայելի կողմից եկող ցանկացած սպառնալիքի կամ սխալ քայլի»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր