Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 հոկ 2021 19:05

Փարիզում 7,7 մլն դոլար արժողությամբ 66 մլն տարվա պատմություն ունեցող դինոզավրի բացառիկ կմախք է վաճառվել

Փարիզում կազմակերպված աճուրդում վաճառվել է տրիցերատոպս դինոզավրի՝ աշխարհում ամենամեծ կմախքը, որի համար վճարվել է 7,7 մլն դոլար, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Մեծ Ջոն կոչվող կմախքն ունի, ենթադրաբար, 66 մլն տարվա պատմություն: Այն հայտնաբերվել է 2014-ին՝ Հարավային Դակոտայում:

Հատկանշական է, որ Drouot աճուրդի տունն ի սկզբանե կանխատեսել էր կմախքը վաճառել 1,8 մլն դոլարով, սական վերջնական արդյունքը գերազանցել է սպասումները:

Կմախքն ունի 7,15 մ երկարություն,  2,7 մ բարձրություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր