«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

26 հոկ 2021 16:14

Պետք է հասկանանք՝ որն է ինժեներական աշխատանքը․ գուցե մի փոս են փորել, մեջը նստել, և դա էլ ենք համարում ինժեներական աշխատանք․ ՏԿԵ նախարարը՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին

«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսին մի քանի օգտատեր հարց է ուղղել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ Գեղարքունիքի հատվածներ մխրճված ադրբեջանական զինուժի կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։


Գնել Սանոսյանը, ով մինչև վերջերս Գեղարքունիքի մարզպետն էր և հաճախ էր պարզաբանումներով հանդես գալիս մարզում իրավիճակի վերաբերյալ, ֆեյսբուքյան ասուլիսին ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խնդրի շուրջ ո՛չ ՄԻՊ Արման Թաթոյանի, ոչ էլ ՊՆ-ի հնչեցրած հայտարարությունները։


«Իսկ իրականությանը մանրամասն տեղյակ չեմ՝ ավելի շատ ծանրաբեռնվածությունից ելնելով», - նշել է նա։


Ճշտող հարցին՝ որպես Տարածքային կառավարման նախարար, տեղյակ չէ՞, թե Գեղարքունիք մխրճված հատվածներում ադրբեջանցիներն ունե՞ն դիրքային բարելավում, թե՞ ոչ, Սանոսյանը պատասխանել է․ «Ես վերջերս առիթ չեմ ունեցել այնտեղ լինելու։ Մեծ հաշվով, կարծես, ամիսներ առաջ ստեղծված վիճակն առանձնապես չի փոխվել, մի շարք հատվածներում իրենք դեռ այնտեղ են»։


ՏԿԵ նախարարը խոսել է նաև ամրաշինական, ինժեներական աշխատանքների «առանձնահատկություններից»։


«Կարծում եմ նաև, որ պետք է հասկանանք՝ ինչ ասել է՝ ինժեներական աշխատանք։ Ակնհայտ է, որ ամիսներ շարունակ այնտեղ են և ինչ-որ բան արել են, հենց էնպես դաշտում նստած չեն։ Հիմա, միգուցե, ինչ-որ մի փոս էլ փորել են, նստած են փոսի մեջ, միգուցե դա էլ ենք համարում ինժեներական աշխատանք։ Իսկ թե դրանք ինչ ծավալ, ինչ բնույթ, ինչ խորություն ունեն, չեմ կարող մեկնաբանել», - ասել է նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր