Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

27 հոկ 2021 11:17

«Спутник V»-ն արդյունավետություն է դրսևորել Դելտա շտամի բոլոր տեսակների նկատմամբ․ Գինցբուրգ

Спутник V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելը կպաշտպանի քովիդի բոլոր տարբերակներից, այդ թվում Դելտա շտամի նոր՝ AY.4.2 տեսակից։ Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։


Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ AY.4.2 տեսակով վարակման 3 դեպք է ի հայտ բերվել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։


Գինցբուրգը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս կգրանցվի քովիդի դեմ մանկական պատվաստանյութ, որը ներկայում գտնվում է փորձաքննության փուլում։


ՌԴ-ում զանգվածային պատվաստումները շարունակվում են։ Քաղաքացիները պատվաստվում են անվճար, երկրում գրանցված 5 պատվաստանյութերով՝ «Спутник V», «Спутник Лайт», «ЭпиВакКорона», «ЭпиВакКорона-Н» և «КовиВак»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր