«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

28 հոկ 2021 14:33

Սահմանափակումների մեջ ենք, ու ցավալին այն է, որ թշնամին է այդ սահմանափակումները մեր դեմ դնում

Հոկտեմբերի 27-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, որը վերաբերում էր Սյունիքին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 18-ին ինքն է հրաման տվել, որ հայկական զորքերը հետ քաշվեն Սյունիքում զբաղեցրած իրենց դիրքերից։


«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը:


Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքը այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ»,- իր խոսքում նշելէ Նիկոլ Փաշինյանը։


168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը նշեց․


«Այ, եթե Նիկոլ Փաշինյանն իմանար, թե Սյունիքը ինչ է ծառայում Հայաստանի համար, կարծում եմ՝ նման հրաման չէր տա։ Իսկ եթե ինքը գրավոր հրաման է արձակել ու դա անելիս ինչ-որ մեկի կամքն է իրականացրել, ապա այդ հարցին ինքը պետք է պատասխանի»։


Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նախաձեռնած քննարկումներին, որին պետք է մասնակցեին ուժայինների ղեկավարները և պատասխանեին ՀՀ սահմանների վերաբերյալ պատգամավորների հարցերին, սակայն նրանք քննարկմանն այդպես էլ չեն ներկայացել, Կարեն Քոչարյանը նկատեց.


«Նրանք նման քննարկումների չեն գնում, քանի որ չեն ցանկանում սպասվող պատասխանատվության հետ որևէ առնչություն ունենալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բոլորի վրա 100 տոկոս մի գործ կսարքի, կկարի, դրա համար էլ բոլորը լռում են»։


Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ դնելուն, Կ. Քոչարյանը տեղեկացրեց, որ այնպիսի իրավիճակում են ապրում, որ հարազատ հողում չեն կարողանում ազատ տեղաշարժվել։


«Սահմանափակումների մեջ ենք, ու ցավալին այն է, որ թշնամին է այդ սահմանափակումները մեր դեմ դնում։ Մեր ղեկավարությունը ոչինչ չի անում այդ առումով»,-եզրափակեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր