Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 հոկ 2021 15:59

Հրապարակվել է Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներին մասնակցած անձանց ցանկը

Երեկ ԱԺ-ում պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ո՞վ է տվել, դա Անվտանգության խորհրդի նիստի որոշո՞ւմ է եղել, թե՞ ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ անձամբ է այդ որոշման պատասխանատուն, որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, որոնց ներկա են եղել նաև ՊՆ նախկին նախարարը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, իսկ ԱԳ նախկին նախարարը՝ Արա Այվազյանը, ով ասում էր, որ տեղյակ չի եղել այդ որոշումից, իրականում ներկա է եղել այդ քննարկումներին։ Փաշինյանի պնդմամբ՝ որոշումը կայացվել է Սյունիքում ստրատեգիական նշանակության ճանապարհը չկորցնելու նկատառումով։


Armlur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը։ Ընդ որում, Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներ եղել են մի քանի անգամ, որոնց մասնակցել են նաև ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և վերջինիս տեղակալը։


Armlur.am-ը ներկայացրել է քննարկումների մասնակիցների ցանկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր