Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ       Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը    

29 հոկ 2021 14:23

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ 


1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։  Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր