Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 հոկ 2021 13:31

Քիչ առաջ Գյումրիում գնացքի տակ կին է ընկել. նա տեղում մահացել է

Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու երկաթուղային հատվածում գնացքի տակ է ընկել տարեց մի կին: Նա տեղում մահացել է:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, գնացքը Երևանից Գյումրի է ուղևորվելիս եղել:

Դեպքի մասին Գյումրիի շտապ բուժօգնության կայան կանչ գրանցվել է ժ.11:54-ին:

Կնոջ ինքնությունը պարզվում է:

Հայտնի է, որ դժբախտ պատահարից հետո ուղևորներն իջել են գնացքից և իրենց ճանապարհը շարունակել հասարարակական տրանսպորտով:
 Նա մոտ 55-60 տարեկան էր։Կինը փորձել է վազելով անցնել երկաթգծի վրայով, սակայն գնացքը մոտեցել է, և նա չի հասցրել դուրս գալ գծերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր