Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 նոյ 2021 13:18

Տեսանյութ.Պայթյուն է որոտացել Թուրքիայում կառուցվող «Ակույու» ատոմակայանում

Միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:


Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել էլեկտրական տրանսֆորմատորում, ինչին հաջորդել է ոչ մեծ հրդեհը:


Կատարվածը խուճապ է առաջացրել աշխատակիցների և մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում:
Տեսանյութն այստեղ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր