Տեսանյութ.Մխրճված գոտում թշնամին վրաններում է մնում, հայկական կողմը թույլ չի տալիս տեխնիկայի մուտքը
ՀՀ Արևելյան սահմանագոտում մարտական հերթապահություն են իրականացնում կլիմային ծանոթ հայ զինծառայողները, մշտապես տեղումների ներքո ծառայությունն անցկացրած տղաները՝ դիտարկում են ու տեսադաշտը վերահսկում։
Զինուժ մեդիան դիրքերում նկրահանում է իրականացնել։ Զորամասի հրամանատար Արթուր Ղարիբյանը պատմել է, որ ինժեներական աշխատանքները շարունակվում են՝ հիմնականում ճանապարհաշինությունը։
«Մարտական դիրքերի կահավորումը լիարժեք վերջացրել ենք, անձնակազմը քարե կացարաններում ու գետնատնակներում է գտնվում»։
Հենակետերի ամբողջ շղթայով ամբարել են գույքը, սնունդը, զինամթերքը։ Կացարանները նոր են փոխարինվել՝ արևելյան սահմանագոտու այդ հատվածում որպես ննջարան ծառայող վրաններ չկան՝ տնակներ են տեղադրվել։ «Բոլոր տեղերում կան մոդուլային տնակներ, վրանները ծառայում են որպես պահեստավորման, ճաշարաններ, որպես ապահովման կետեր»,- հայտնել է գումարտակի հրամանատարի տեղակալ Ստեփան Խաչատրյանը։
Լեռների մի մասում հակառակորդի առաջ է եկել ու զբաղեցրել ՀՀ տարածքը։ Աջ և ձախ կողմերում հայկական ստորաբաժանումները շուրջօրյա հսկողության տակ են պահում հակառակորդի զինծառայողներին, նրանց մոտեցող մեքենաները։ Հակառակարդը վրաններում է գիշերում՝ առանց լրացուցիչ ամրաշինական կահավորման։ Մինչև այժմ կատարած աշխատանքը ձեռքով են արել՝ առանց տեխնիկայի միջամտության։
Դասակի հրամանատար Արթուր Բաղդասարյանը պատմել է, որ եկող, գնացող մեքենաները սնունդ ու փայտ են բերում, տեխնիկա չի աշխատել
Ադրբեջանցիները օգտագործում են հողային ճանապարհը, որը Վարդենիսի գյուղերից դեպի Քարվաճառ իջնող հին ու երրորդական ճանապարհն է։ ՀՀ-ն թույլ չի տալիս տարածք տեխնիկայի մուտքը։
«Պահպանության գոտում, մխրճված տեղամասերում ոչ մի բետոնաշինական, երկաթբետոնե, կամ ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացնում, որովհետև թույլ չենք տալիս, ինքը գիտի, որ թույլ չենք տալու, չի էլ փորձում իրականացնի։ Մխրճված տարածքում հակառակորդը դեռ վրաններում է»։
Ադրբեջանցիները շինաշխատանքներ իրականացնում են, բայց ավելի հեռու, իսկ հայկական տեխնիկան աշխատում է, բացում ու լայնացում առաջնագիծ տանող ճանապարհները։