Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

02 նոյ 2021 11:31

Նախկինում հայկական կողմը պնդում էր, որ Թուրքիան չպետք է «քիթը խոթի» Հարավային Կովկաս, բայց հիմա..Հայաստանն է մեղավոր, որ Թուրքիան ներքաշվել է տարածաշրջանային գործընթացներում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Բայդեն-Էրդողան հանդիպումը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որ նոր ներգրավվածություն ունենա մեր տարածաշրջանում`արդեն որպես Մինսկի խմբի համանախագահ կամ այլ ձևաչափով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերլուծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը` նշելով, որ չի բացառում, որ քննարկվել են նաև այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են 3+3-ը, կամ 3+3+2-ը։
Նշենք, որ թուրքական կողմը տևական ժամանակ ջանքեր էր գործադրում Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու համար։ Եվ, ահա հոկտեմբերի 31-ին կայացավ թուրքական կողմի համար այնքան սպասված հանդիպումը։
Նմանատիպ մի փորձ էլ Էրդողանն արել էր դեռևս սեպտեմբերին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցել և Թուրքիան ԱՄՆ-ի նկատմամբ նեղացկոտ կեցվածք էր ընդունել։
Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ի թիվս աշխարհաքաղաքական բազմաթիվ հարցերի, երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ քննարկում է եղել են նաև Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերի շուրջ, խոսքը բնականաբար ԼՂ-ում պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունների, ինչպես նաև ամերիկյան և թուրքական ներգրավվածության փորձերի մասին է։
Սարգսյանի խոսքով` մտահոգիչն այն է, որ Թուրքիան արդեն իսկ ներքաշված է տարածաշրջանային հարցերում որպես կողմ, որի հետ քննարկում են դիվանագիտական ջանքերը։ Քաղաքագետը հիշեցնում է` նախկինում հայկական կողմը մշտապես պնդում էր, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել ԼՂ խնդրի կարգավորմանը, ապա պետք է դուրս մնա գործընթացներից և չփորձի «քիթը խոթել» Հարավային Կովկաս, բայց հիմա փաստացի մենք գործ ունենք մեկ այլ իրավիճակի հետ. Թուրքիան այնքան է ներքաշվել բոլոր գործընթացներում, որ նույնիսկ ԱՄՆ-ն է նրա հետ քննարկում դիվանագիտական ջանքերը։ Իսկ այդ ամենի «մեղավորն» առաջին հերթին Հայաստանն է և հայկական թույլ դիվանագիտությունը։
«Հայաստանից որևէ հայտարարություն չեն անում առ այն, որ Թուրքիան չպետք է ներգրավվածություն ունենա գործընթացում և բնական է` Թուրքիան օգտագործում է այդ հանգամանքը «ոտնատեղ» բացելու և տարածաշրջանում առավել ակտիվ տեղակայվելու համար` արդեն ոչ միայն որպես ռազմական, (չէ որ պատերազմի ժամանակ ամբողջությամբ Թուրքիան ներքաշված էր ռազմական գործողություններում), այլ որպես դիվանագիտական հետաքրքրություններ ունեցող պետություն։ Այնպես որ Թուրքիայի ներքաշումը գործընթացներում ոչ թե սկսվել է Ռուսաստանից, ոչ թե սկսվել է ԱՄՆ-ից, այլ սկսվել է առաջին հերթին հենց Հայաստանից»,- նշեց Սարգսյանը։


Նրա կարծիքով` տարածաշրջանում ստեղծված «կատաստրոֆիկ» իրավիճակի մեղավորները Թուրքիան ու Ադրբեջանն են, և եթե Հայաստանը փորձի նույնիսկ այս իրավիճակում իր շահերը առաջ տանել, չի բացառվում, որ մենք ունենանք դաշնակիցներ, որոնց շահերը կհամընկնեն հայկական կողմի շահերի հետ։
Սարգսյանի խոսքով` միշտ էլ հնարավոր է ինչ-որ բան փոխել` իրավիճակից բխող կամ իրավիճակին համապատասխանող գործընկերներ, դաշնակիցներ գտնել, եթե պաշտոնական Երևանն ունենա դիվանագիտական կարողություններ ու քաղաքական կամք, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի։
Ինչ վերաբերում է Թուրքիայից ստացվող դրական ազդակներին, քաղաքագետը դժվարանում է մեկնաբանել այդ ազդակների մասին վարչապետիհայտարարությունները։ Ասում է` Թուրքիան ակնհայտ շահեր ունի, և այդ շահերից ամենակարևորը բնականաբար Սյունիքով անցնող միջանցքն է։
«Չգիտեմ, թե ինչ դրական ազդակներ են ստացվել Հայաստանի կողմից, բայց ես կարծում եմ, որ այդ դրական ազդակները պետք է վերաբերեն դեմարկացիային և դելիմիտացիային և բնականաբար դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո արդեն իսկ այն ճանապարհին կամ միջանցքին, ինչպես էլ որ դա կոչեն, համենայնդեպս այլ դրական ազդակների մասին ես պատկերացում չունեմ »,- հավելեց Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր