Տեսանյութ․Ո՞ր գումարտակները չներկայացան Սղնախի օպերացիային.մանրամասնում է պահեստազորի գնդապետը
![](https://armday.am/storage/posts/November2021/g7XeGQCZyOZc9STGvm1w.png)
Մինչ այդ «Շահեն Մեղրյանի» անվան ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանն էր օպերացիայի ձախողման վերաբերյալ մեզ մանրամասներ ներկայացրել։ Նրա փոխանցած տեղեկատվության համաձայն՝ 2020 թ.-ի նոյեմբերի 6-ին օպերացիային մասնակցող միայն մեկ գումարտակ է ելման կետում եղել։ Մյուս 2 գումարտակը չի հասել, իսկ օպերացիան չեղարկվել է։
Օպերացիայի համակարգմամբ զբաղված Գրիգորի Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գումարտակներից 2-ը Հայաստանի զորահավաքային ռեսուրսով էր ստեղծվել, 3-րդը՝ Արցախի զորահավաքային ռեսուրսից (Վանքի գումարտակը)։ Գումարտակների հրամանատարներին նախապես ներկայացվել են օպերացիայի ելման կետ հասնելու հիմնական և այլընտրանքային ուղղությունները։ Գումարտակներից մեկին պետք է դիմավորեր Ռոլանդ Այդինյանը։ Միայն այդ մի գումարտակն է ժամանակին ներկայացել ելման կետ։
«Մի գումարտակին պետք է դիմավորեի ես՝ անձամբ։ Ես էլ այդ գումարտակը պետք է տանեի այդտեղ («Մազի» կամուրջի մոտ)։ Մյուս գումարտակի հրամանատարը տեղացի էր, և ինքը պատկերացնում էր, թե ուր պետք է գնա»,- ասաց Գրիգորի Սահակյանը և շարունակեց, որ նախանշված ժամին ինքը սպասել է 2-րդ գումարտակին, սակայն գումարտակի հրամանատարը կապի դուրս չի եկել։ Իրավիճակի մասին Գրիգորի Սահակյանը զեկուցել է Սամվել Բաբայանին։ Դրանից հետո գնացել է այդ գումարտակին ընդառաջ։ Ստեփանակերտից 5 կմ հեռավորության վրա հանդիպել է զորքին։ Գումարտակի փոխգնդապետ հրամանատարը Գրիգորի Սահակյանին հայտնել է, որ հրետակոծությամբ է պայմանավորված, որ տեղ չեն հասել։
Այլընտրանքային ճանապարհի մասին հիշեցումից հետո գումարտակի հրամանատարն ասել է, որ հրետակոծությամբ պայմանավորված՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ այլընտանքային ճանապարհով գնալուց առաջ պետք է աշխատանք տարվի զորքի հետ։
Այդ մասին Գրիգորի Սահակյանը տեղեկացրել է Սամվել Բաբայանին, նա էլ իր հերթին պետք է խոսեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շատ չանցած՝ Սամվել Բաբայանը Գրիգորի Սահակյանին հրավիրել է իր մոտ։ Գրիգորի Սահակյանը գումարտակին հանձնարարել է այլընտրանքային ճանապարհով առաջանալ դեպի ելման կետ։ Գրիգորի Սահակյանը, երբ արդեն հանդիպում է Սամվել Բաբայանին, որոշվում է Սղնախի օպերացիան չեղարկել, քանի որ պահն արդեն բաց էր թողնված։
Խոսելով 3-րդ գումարտակի մասին՝ Գրիգորի Սահակյանն ասաց, որ այդ գումարտակի մոտ ավելի վաղ է խնդիր առաջացել՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում։ «Վանքի» գումարտակ անունը ստացած զորամիավորումը 1 շաբաթ մարտական վարժանքների է մասնակցել։ Այդ և 2-րդ գումարտակը միասին ստեղծվել են ՊԲ-ի սանիտարական հաստիքների հիման վրա։ Երկու գումարտակն էլ մարտական հերթապահություն են իրականացրել 6-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններում։ «Վանքի» գումարտակին մարտական հերթապահությունից հանել են և մեկ օր անց փորձել ներգրավվել Սղնախի օպերացիայի մեջ։ Հրամանատարը Գրիգորի Սահակյանին զեկուցել է, որ անձնակազմը հոգնած է, և պետք է նրանց հետ որոշ աշխատանքներ տանել։ Հետագայում, ըստ Գրիգորի Սահակյանի, 3-րդ գումարտակի հրամանատարը Արայիկ Հարությունյանի հետ է կապ հաստատել։ Սկզբում որոշել են այլ գումարտակով փոխարինել այդ զորքին, սակայն այդ գումարտակն էլ չէր կարող հանպատրաստից ներգրավվել Սղնախի օպերացիային։ Որոշվել է ձեռնպահ մնալ փոխատեղությունից։
Առավել մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում