Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

03 նոյ 2021 12:44

Տեսանյութ .1 րոպե չէր անցել, երբ տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են, նրանք տեղակայված են Կապանի օդանավակայանի թռիչքուղիների հարևանությամբ

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց՝ այդ մարդկանց գերագույն գլխավոր հրամանատարն այն նախագահն է, որն ամեն օր սպառնում է ՀՀ բնակիչներին, հետևաբար պետք է նկատի ունենանք այս կարևոր հանգամանքները։


«Երբ մենք այս ցուցանակը նկարում էինք, 2 րոպե ենք կանգնել և մեկ րոպե չէր անցել, երբ գլուխներս բարձրացրեցինք ու տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են։ Մարդիկ էլ բնականաբար խուսափում են այդ հատվածներով երթևեկելուց։ Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է։ Մարդիկ հիվանդանոց են գնում և գերադասում առավոտյան վերադառնան, բայց գիշերն այս ճանապարհով երթեևեկեն»,-նշեց Արման Թաթոյանը։


Այնուհետև ներկայացրեց Կապանի օդանավակայանի լուսանկարները, նշելով, որ անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներն են։ Արման Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։


«Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ ահարձակում իրականացնել ինքնաթիռների վրա, ինչպե՞ս ենք նախատեսում Կապանի բնակիչների ազատ տեղաշարժը»,-ասաց Արման Թաթոյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր