Վրաստանն ամբողջությամբ արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել          Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել       Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել    

03 նոյ 2021 14:35

Տեսանյութ.Էդ ուժն ինչի՞ չգործադրեցիք մեր երեխեքին փրկելու համար». Կառավարության մոտ իրավիճակը լարվեց

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել այնտեղ ակցիա իրականացնող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին։


Նշենք, որ հարազատները ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ, և պահանջում էին վարչապետի հետ հանդիպում։ Այնուհետև նրանք փակեցին կառավարության շենքի հարակից փողոցը, որից հետո ոստիկանները եկան և փորձեցին ուժի գործադրմամբ հեռացնել ծնողներին ու բացել փողոցը։


«Բա ինչ՞ այդ ուժը չգործադրեցիք մեր երեխեքի համար, որ փրկեիք»,-ասաց ծնողներից մեկը՝ դիմելով ոստիկաններին։


Ծնողները պնդում են, որ իրենց հարցը Նիկոլ Փաշինյանի հետ է և պահանջում են հանդիպել, բայց այսօր իրենց չի ընդունում, դրա համար էլ այս քայլին են գնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր