Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

03 նոյ 2021 16:58

Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել

«2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դաարաններին ներկայացվել են 1700-ին հասնող  կալանավորման միջնորդությունները, դրանցից  մերժվել է միայն  291-ը: Երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:


Նա նշեց, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից:  Ընդգծեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:


«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին  հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան:


Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատամամբ  իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց  ընդդիմադիր պատգամավորը:


Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում: Ա. Վարդևանյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե գնում է  մեղավոր անձանց մասին, այլ անմեղ անձանց, որոնց  վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա:


Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է  ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ  դեպքում  մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված:


«Անկախ անձը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, կալանավորումը չպետք է ֆետիշացվի: Հենց գրավ կիրառելն է նորմալ, ոչ կալանավորումը»,- ասաց Ա. Վարդևանյանը:


Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, ով անձեռնմխելիությամբ է օժտված, Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել:


Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը:


Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր