Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

04 նոյ 2021 11:34

Մելնիկովը առանձնացրել է այն դեղամիջոցները, որոնք տնային պայմաններում չի կարելի կիրառել Covid-19-ի բուժման ժամանակ

Բժիշկ-թերապևտ, գիտաշխատող Ալեքսանդր Մելնիկովը Facebook-ում առանձնացրել է այն դեղամիջոցները, որոնք տնային պայմաններում չի կարելի կիրառել Covid-19-ի բուժման ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բժիշկն առանձնացրել է կորտիկոստերոիդները, որոնք, չնայած Covid-19-ի դեմ արդյունավետությանը, ունեն մեծ քանակությամբ վտանգավոր կողմնակի ազդեցություններ, որոնց վնասները հաճախ գերազանցում են օգտակար ազդեցություններին:
Նա նշել է, որ կորոնավիրուսի ժամանակ չարժե օգտագորել հակավիրուսային դեղեր, մասնավորապես՝ «Ռեմդեսիվիրը» կարելի է կիրառել միայն հիվանդանոցում, քանի որ այն գոյություն ունի միայն ներարկման ձևով:
Մասնագետը նաև հիշեցրել է հակաբիոտիկների անմիտ օգտագործման վտանգի մասին։
«Այստեղ ամեն ինչ պարզ է. ամբուլատոր Covid–ի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ նշանակել։ Հակաբիոտիկները չեն ազդում կորոնավիրուսի վրա ու վնասից բացի ոչինչ չեն կարող տալ», — նշել է Մելնիկովը։


Նրա խոսքով՝ Covid-19-ի դեպքում հակաբիոտիկները հարկավոր են ծանր հիվանդներին, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում ու միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, ու հազվադեպ դեպքերում, երբ բակտերիալ վարակների ու կորոնավիրուսի համադրություն կա:
Բացի այդ, Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի ժամանակ C, D, B, K, E, ցինկի և այլ հանքային ու բնական նյութերի բուժիչ ազդեցության մասին տվյալներ չկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր