Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 նոյ 2021 16:15

Հայաստանն այլ ելք չունի Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի

Հայաստանն այլ ելք չունի Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։ Այս մասին haqqin.az-ին ասել է Թուրքիայի նախկին վարչապետ, Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ «օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը» դադարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայման լինել։

«Այժմ Հայաստանը պետք է վճռականություն ցուցաբերի, որպեսզի Ադրբեջանի հետ համատեղ աշխատի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց դա կախված չէ միայն մեկ կողմի ցանկությունից։ Հայաստանն այլ ելք չունի՝ Թուրքիայի հետ կապերը կարգավորելուց բացի։ Մեր ժողովուրդները ապրել են կողք կողքի։ Պետք է, որպեսզի հայ ժողովուրդը իր ձեռքը վերցնի երկրի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Յըլդըրըմը։

Հիշեցնենք, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել  Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի առաջադրած պայմանը հրաժարումն էր Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր