Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանն իր կոչով անհարմար դրության մեջ է դրել Չավուշօղլուն

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Արտաքին գործերի նախարարին ուղղված իր ելույթի մեջ քննադատել է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ խտրական հայտարարությունների համար։
Կարո Փայլանը շեշտել է, թե Մեւլութ Չավուշօղլուն չպետք է իր ելույթներում նշի «հարգելի ազգակիցներ» արտահայտությունը, քանի որ Թուրքիայում հավասար իրավունքներ ունեն նաեւ մյուս Թուրքիայի քաղաքացի հայերը, քրդերը, արաբները ասորիները եւ այլ ազգեր։ Փայլանը կոչ է արել Չավուշօղլուին այսուհետ օգտագործել «հայրենակիցներ» բառը, ոչ թե խտրական «ազգակիցներ» բառը։
Թուրքական մամուլում նշվում է, որ Կարո Փայլանի այս ելույթից հետո Չավուշօղլուն անհարմար դրության մեջ է հայտնվել։