Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 նոյ 2021 14:50

Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիսի միջպետական ավտոճանապարհով, այլ Տաթևի գրունտային ճանապարհով

Ինչպես հայտնի է` երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին։ Կապանից մենք տեղեկացանք, որ Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս- Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան- Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։ 

Կապանից Hraparak.am-ը տեղեկացվել է, որ Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։ 

Արձանագրենք, որ ՀՀ վարչապետը խուսափում է Հայաստանի միջպետական ճանապարհից օգտվել, քանի որ վախենում է ադրբեջանցիներից, սակայն միեւնույն ժամանակ վախենում է նաեւ հայերից` թիկնապահների այն քանակը, որն ուղեկցում է նրան, եւ ոստիկանական հսկայական ուժերի հսկողությունը ճանապարհներին, դրա մասին է վկայում։ 

Եթե Կապան այցելելիս նման նախազգուշական միջոցառումներ են կիրառվում, անիմաստ է ակնկալել, որ նա երբեւէ կայցելի Արցախ: Այսինքն, հենց այս վախն ու տագնապն է պատճառը, որ ուղիղ մեկ տարի ՀՀ վարչապետը չի այցելել Արցախ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր