Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

08 նոյ 2021 13:16

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացած զինվորը պատերազմի մասնակի՞ց է եղել

168.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 7-ին մահացու վիրավորում ստացած կրտսեր սերժանտը ծառայում էր Իջևանի զորամասում, արցախյան վերջին պատերազմի մասնակից էր:

Նշենք, որ ՊՆ-ի հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում  է նաև, որ տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, վաշտի հրամանատարը մոտակայքում է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր