ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար          «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են       Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել    

09 նոյ 2021 13:45

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։


Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:


Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:


Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր