Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

09 նոյ 2021 16:58

Տեսանյութ. Նոյեմբերի 9–ին զանգեց՝ չհավատաք՝ ինչ կխոսեն, մենակ տեսնես, թե ոնց են փախնում, մորթում ենք, շան պես փախնում են. պատմում է զոհված սպայի այրին

44-օրյա պատերազմում զոհված Էդուարդ Վարդանյանը զինվորական է եղել, կոչումով կապիտան, ու թեեւ 2016-ին դուրս է եկել համակարգից, սակայն պատերազմն սկսելուց 3 օր անց նրան կանչել են որպես պահեստազորային:


«Հոկտեմբերի 1-ին արդեն Մարտունի-3-ում էր: Զոհվել է նոյեմբերի 9-ին, հրադադաևրից մի քանի ժամ առաջ: վերջին զանգը եղել է երեկոյան 6.40: Երբեք չեմ մոռանա այդ խոսքերը, որ ասաց՝ Հաս, չհավատաք՝ ինչ կխոսեն, մենակ տեսնես, թե ոնց են փախնում, մորթում ենք, շան պես փախնում են: Ու դրանից մի քանի ժամ հետո եղավ այդ չարաբաստիկ հրադադարը»,- «Եռաբլուր» պանթեոնում,  NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդի այրին՝ Հասմիկ Հովհաննիսյանը:



Նա նշեց, որ վերջին օրերին Մարտունի-3-ում անընդհատ օդային հարձակումներ են եղել եւ Էդուարդը զոհվել է «բայրաքթարի» հարվածից:


«Ինքը կապավոր էր, բայց այդ ողջ ընթացքում եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, իսկ վերջին 10-15 օրը, երբ հրամանատարը զոհվել է, ինքն է եղել հրամանատարը: Պատմում են, որ իր հոր պես է վարվել զինվորների հետ: Ասում էր՝ իմ երեխեքն են, ես ո՞նց թողնեմ, գամ: Ու երբ խոսքի մեջ ասում էին՝ բա քո՞ երեխան, փախի, արի, ասում էր՝ ես հո լակոտ չեմ, բա էս երեխեքին ո՞ւմ թողնեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, որ Էդուարդը լռակյաց էր, երբ խոսքը վերաբերում էր բանակին:


«Ես երեխայիս որոշեցի ճիշտը ասել, լացեց, բայց մեծի պես տարավ: Ինձ երեխան է ուժ տալիս, որ ապրեմ: Մենք ինչպես որոշել էինք Էդոյի հետ երեխայի հետ կապված, ես նույնը շարունակում եմ, ուղղակի այդ ամենը ես անում եմ մենակ, ոչ թե Էդոյի հետ»,-ասաց կինը:


Անդրադառնալով հրադադարին, նա ասաց. «Երբեմն փառք եմ տալիս էս զոհերին, որ գնացին ու չտեսան, թե ինչ կատարվեց: Իրենք հաղթանակած գնացին, ոնց որ Էդոն էր ասում՝ տեսնես, ոնց են փախնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր